Լա Լիգայի 3-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Ալավեսի» հետ։ Վիտորիայում կայացած հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման մեկնարկում Ջուլիանո Սիմեոնեն առաջ մղեց հյուրերին հաշվի մեջ, իսկ Կառլոս Վիսենտեն հավասարեցրեց հաշիվը 11 մետրանոցից։
Նշենք, որ Դիեգո Սիմեոնեի թիմը չի կարողանում հաղթել Լա Լիգայի մեկնարկային երեք տուրերում (երկու ոչ-ոքի և մեկ պարտություն)։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝