Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Մենք գոհ ենք մեր մրցակիցներից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների Լիգայում կատալոնական ակումբի առաջիկա խաղերի մասին։

«Մենք գոհ ենք մեր մրցակիցներից։ Անցյալ մրցաշրջանում մենք հիանալի կիսաեզրափակիչ անցկացրինք և արժանի էինք ավելի լավին։ Այս մրցաշրջանում մենք քրտնաջան կաշխատենք և կփորձենք ավելինի հասնել», – գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլում կատալոնացիները կհանդիպեն ՊՍԺ-ի, «Չելսիի», «Այնտրախտի», «Բրյուգեի», «Օլիմպիակոսի», «Սլավիայի», «Կոպենհագենի» և «Նյուքասլի» հետ։