«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին բաց կթողնի Լա Լիգայի 3-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղը, որը կկայանա օգոստոսի 31-ին՝ աջ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա իսպանացին օգոստոսի 29-ին վաղաժամ ավարտել է մարզումը՝ ծնկի անհարմարության պատճառով։
2024/25 մրցաշրջանում Գավին բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփեց 3 գոլ և կատարեց 3 գոլային փոխանցում։