«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը շուտով կմիանա «Նապոլիին», հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ բոլոր կողմերը բանավոր համաձայնության են եկել։
Դանիացին «Նապոլի» կտեղափոխվի 6 միլիոն եվրոյով՝ 44 միլիոնով գնելու հնարավորությամբ, եթե որոշակի պայմաններ բավարարվեն։
Ռասմուս Հոյլունդը պետք է բուժզննում անցնի առաջիկա 48 ժամվա ընթացքում։