«Լիվերպուլի» հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է «Մերսիսայդերսի» մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը չի նշվում, սակայն, ըստ Transfermarkt պորտալի, պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Կոդի Գակպոն «Լիվերպուլ» է տեղափոխվել ՊՍՎ-ից 2023 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 131 հանդիպում, խփել 42 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։