«Միլանը» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվողական կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի «Չելսիից» տեղափոխության մասին: Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը: Նա իտալական գրանդում կխաղա 18 համարի ներքո։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ «ռոսոներիները» 27-ամյա խաղացողի տրանսֆերի համար վճարել են 35 միլիոն եվրո՝ որպես ֆիքսված գումար, և կարող են վճարել ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Նկունկուն «Չելսիում» խաղում է 2023 թվականի ամռանից: Այս ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 62 խաղի, որոնցում խփել է 18 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում: Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: