Դորտմունդի «Բորուսիան» որոշել է չվաճառել կիսապաշտպան Մաքսիմիլիան Բայերին, չնայած «Բրենտֆորդի» տպավորիչ առաջարկին: Ըստ The Athletic-ի՝ անգլիական ակումբը պատրաստ էր վճարել մոտ 52 միլիոն եվրո 22-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար:
Դորտմունդիցիների ղեկավարությունը մերժել է այս գործարքը: Հատկանշական է, որ Transfermarkt պորտալի փորձագետները «Բայերի» շուկայական արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո: Վերջին խաղաշրջանում Մաքսիմիլիանը խաղացել է 46 խաղ, որոնցում խփել է տասը գոլ և կատարել վեց գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը լրանում է 2029 թվականի ամռանը։