«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է լքել թիմը տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ։
Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրին՝ Կասադոն ֆրանսիական «Մարսելի» և անգլիական «Վեստ Հեմի» ցուցակում է։ «Բարսելոնան» բաց է կիսապաշտպանի համար առաջարկների համար և պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, եթե լավ առաջարկ ստացվի։
Այս մրցաշրջանում Կասադոն խաղադաշտ է դուրս եկել Լա Լիգայի մեկ խաղում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։