Արնե Սլոտը՝ նոր ֆուտբոլիստների հարմարվողականության մասին

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը կիսվել է կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի խաղի վերաբերյալ իր մտքերով։ Ֆրանսիացին մնում է կարևոր խաղացող «Լիվերպուլի» համար, չնայած նրա պայմանագրի ժամկետը լրանալու և հաջորդ տարի «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու մասին անընդհատ խոսակցություններին։

«Կարծում եմ՝ նա ունի կատարելագործվելու տեղ։ Բայց պետք է հաշվի առնել, որ այս մրցաշրջանում նրա կողքին խաղում է ևս մեկ աջ պաշտպան՝ Ժերեմի Ֆրիմպոնգը։

Մասամբ դա պարզապես նորմալ հարմարվողականության հարց է։ Որքան շատ միասին աշխատենք, այնքան արագ խաղացողները կհարմարվեն միմյանց», – ասել է Սլոտը։

Կիրակի օրը «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի երրորդ տուրում տանը կընդունի «Արսենալին»։