«Չելսիի» նորեկ Ալեխանդրո Գարնաչոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Չելսի»։
«Ինձ և իմ ընտանիքի համար անհավանական պահ է միանալ այսպիսի մեծ ակումբի։ Ես անհամբեր սպասում եմ սկսելուն։ Ես դիտեցի Աշխարհի ակումբային առաջնությունը, և աշխարհի չեմպիոններին միանալը ինչ-որ յուրահատուկ բան է։ Մենք ունենք աշխարհի լավագույն թիմը։ Անհավանական է այստեղ լինելը, և ես շատ ուրախ եմ», – Գարնաչոյի խոսքերն է մեջբերում լոնդոնյան թիմի մամուլի ծառայությունը։
Արգենտինացին լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2032 թվականի կեսերը։