«Թոթենհեմը» համաձայնության է եկել «Լայպցիգի» հետ կիսապաշտպան Խավի Սիմոնսի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի 60 միլիոն եվրոյի առաջարկն ընդունվել է։ «Թոթենհեմը» ցանկանում է, որ գործարքն ավարտվի արդեն ուրբաթ օրը։
Transfermarkt-ը 22-ամյա հոլանդացու արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Սիմոնսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։