«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղի մասին։
«Ես շատ գոհ եմ Վինիից։ «Օվիեդոյի» դեմ խաղում նա ցույց տվեց, որ կարող է մեծ ազդեցություն ունենալ՝ փոխարինման դուրս գալով։ Նա կխաղա հիմնարար դեր։ Վինիսիուսը կարևոր է։ Թիմի բոլոր անդամները շատ կարևոր են», – մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկու խաղերում բրազիլացի խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։