Խաբի Ալոնսո․ «Նա կմնա այստեղ»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ապագայի մասին։

«Ես նրա հետ խոսեցի անցյալ շաբաթ։ Ի վերջո, նա կմնա այստեղ։ Մանրամասները նա ինքը կպատմի ձեզ, ոչ թե ես», – Ալոնսոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։