«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի ուղեգիր նվաճմանը։
«Առաջին հայկական ակումբը, որը երկրորդ անգամ կխաղա ՈՒԵՖԱ մրցաշարի հիմնական փուլում։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, որ մեզ հետ եք այս բարդ ճանապարհին։
Երբեք կանգ չենք առնելու, երբեք չենք դադարելու երազել, աշխատել, ուժեղանալ՝ հանուն մեր ակումբի, հանուն մեր նպատակների, հանուն «Նոայի» մարզաշապիկի կրծքի դրոշի, հանուն Հայաստանի», – գրել է Վարդգես Վարդանյանը։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի վիճակահանությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, Երևանի ժամանակով 15։00-ին։