Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է թիմի հայտացուցակը ԱԱ-2026-ի եվրոգոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար։ «Երեք առյուծները» կխաղան Անդորրայի և Սերբիայի հավաքականների դեմ, տեղեկացնում է հավաքականի մամուլի ծառայությունը։
Դարպասապահներ՝ Դին Հենդերսոն (Քրիստալ Փելաս), Ջորդան Պիկֆորդ (Էվերթոն), Ջեյմս Թրաֆորդ (Մանչեսթեր Սիթի):
Պաշտպաններ՝ Դեն Բըրն (Նյուքասլ Յունայթեդ), Մարկ Գեհի (Քրիստալ Փելաս), Ռիս Ջեյմս (Չելսի), Էզրի Կոնսա (Ասթոն Վիլա), Մայլզ Լուիս-Սքելի (Արսենալ), Վալենտինո Լիվրամենտո (Նյուքասլ Յունայթեդ), Ջեդ Սփենս (Տոտենհեմ), Ջոն Սթոունզ (Մանչեսթեր Սիթի):
Կիսապաշտպաններ՝ Էլիոտ Անդերսոն (Նոթինգհեմ Ֆորեսթ), Մորգան Գիբս-Ուայթ (Նոթինգհեմ Ֆորեսթ), Ջորդան Հենդերսոն (Բրենթֆորդ), Դեկլան Ռայս (Արսենալ), Մորգան Ռոջերս (Ասթոն Վիլա), Ադամ Ուորթոն (Քրիստալ Փելաս):
Հարձակվողներ՝ Ջարոդ Բոուեն (Վեսթ Հեմ), Էբերեչի Էզե (Արսենալ), Էնթոնի Գորդոն (Նյուքասլ Յունայթեդ), Հարի Քեյն (Բավարիա), Նոնի Մադուեկե (Արսենալ), Մարկուս Ռեշֆորդ (Բարսելոնա), Օլի Ուոթքինս (Ասթոն Վիլա):
Նշենք, որ մարզիչը հավաքական չի հրավիրել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։
Անգլիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին Բիրմինգհեմի «Վիլա Պարկում» կընդունի Անդորրայի ազգային թիմին, իսկ սեպտեմբերի 9-ին հյուր կգնա Սերբիայի հավաքականին։