«Նյուքասլը» ցանկանում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ, հայտնում է լրագրող Խոսե Ալվարես Այան։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 22-ամյա իսպանացու համար վճարել 100 միլիոն եվրո և 4 անգամ բարձրացնել իսպանացու աշխատավարձը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Լոպեսով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը» և «Չելսին»։
2024/25 մրցաշրջանում Լոպեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։