«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը խոսել է «Քաղաքայինների» կազմում առաջին անգամ Անգլիայի չեմպիոն չդառնալու մասին։
«Իհարկե, ցավալի է, երբ այս պահը գալիս է այդքան շատ հաղթանակներից հետո։ Ոչ մի թիմ չի կարող հավերժ հաղթել, չնայած դա մեր նպատակն է։ Այն փաստը, որ մենք չորս անգամ անընդմեջ չեմպիոն ենք դարձել, ինչը երբեք չի պատահել, արդեն իսկ ինչ-որ արտառոց բան է», – Դիաշի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեյսոն Բերտը։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն է դարձել 2021-ից 2024 թվականներին, բայց անցյալ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը։