Ռուբեն Ամորիմը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ռուբեն Ամորիմի հնարավոր հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդից» դարձել է անգլիական ֆուտբոլի ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ թիմի սենսացիոն դուրս մնալուց հետո Լիգայի գավաթից։

Չորեքշաբթի օրը «Կարմիր սատանաները» պարտվեցին չորրորդ ուժեղագույն դիվիզիոնը ներկայացնող «Գրիմսբիին»։ Քննադատության մեծ մասը, ինչպես և կանխատեսվում էր, բաժին հասան պորտուգալացի մարզչին, որին մեղադրում են դոգմատիզմի մեջ. նա չի շեղվում իր մարտավարական 3-4-3 սխեմայից՝ չնայած աղետալի արդյունքներին։

Լրագրող Ջեյմի Ջեքսոնի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կասկածի տակ է դնում Ամորիմի մարտավարությունը և թիմը կառավարելու նրա մեթոդները։

Ենթադրվում է, որ մասնագետն ավելի հավանական է, որ հրաժարական տա սեփական նախաձեռնությամբ, քան հրաժարվի իր մշակումներից։