«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը մոտ է Իտալիա վերադառնալուն։
«Կարմիր սատանաները» ընդունել են «Նապոլիի» առաջարկը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ակումբները համաձայնության են եկել դանիացու վարձակալության շուրջ՝ 45 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։ «Նապոլին» ակտիվացրել է բանակցությունները Ռասմուս Հոյլունդի շուրջ Ռոմելու Լուկակուի լուրջ վնասվածքի մասին լուրից անմիջապես հետո։
«Միլանը» նախկինում նույնպես հետաքրքրված էր «Ատալանտայի» նախկին հարձակվողով։ Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 96 խաղերում խփել է 26 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։