ՊՍԺ-ի նախագահը խոսել է «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին պատասխանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին հարցին։

«Բոլորը անհամբեր սպասում են «Բարսայի» դեմ մեր խաղին։ Հիանալի խաղ երկու մեծ թիմերի միջև։ Մենք մեծ հարգանք ունենք «Բարսելոնայի» նկատմամբ, նրանք մեծ ակումբ են, և նույնը կարելի է ասել նաև մեր մասին», – ասել է Ալ-Խելաիֆին Canal+-ին։

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ նախորդ խաղարկության եզրափակչում հաղթելով Միլանի «Ինտերին»։ «Բարսելոնան» հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Ինտերին»։