MLS ակումբները տրանսֆերների վրա ծախսերի նոր ռեկորդ են սահմանել

2025 թվականին MLS ակումբները գերազանցեցին լիգայի ռեկորդը տրանսֆերային ծախսերի առումով՝ ծախսելով մոտ 336 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Ամերիկայի լիգայի կայքում։

Անցյալ տարի MLS ակումբները ընդհանուր առմամբ ծախսել են 188 միլիոն դոլար։ Այսպիսով, 2025 թվականին այդ ցուցանիշն աճել է 78%-ով։

Նշվում է, որ ծախսերի աճը կապված է նաև ներքին դրամական տրանսֆերների ներդրման հետ։ Նախկինում ակումբները կարող էին խաղացողների փոխանակումներ իրականացնել առանց գործարքներում դրամական միջոցներ օգտագործելու։