«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի համասեփականատեր Ջիմ Ռատկլիֆը պատրաստ է պորտուգալացուն ժամանակ տալ իրավիճակը շտկելու համար։
Օգոստոսի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթից՝ «Գրիմսբի Թաունից», որը երկրի 4-րդ ուժեղագույն առաջնությունից է (1-1, 11 մետրանոց հարվածաշարում՝ 11-12)։
Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի սկզբում Ռուբեն Ամորիմի թիմը պարտվեց «Արսենալին» (0-1) և ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ (1-1)։