«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

Հոլանդացի պաշտպան Թայրել Մալասիան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն և իսպանական Լա Լիգա տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Էլչեն» հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է Մալասիային բաց թողնել Լա Լիգա։

Ֆուտբոլիստը մանկունիանցիների շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլիստի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։