Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն անդրադարձել է Լամին Յամալի գոլը տոնելու ձևին «Մալյորկայի» դեմ Լա լիգայի առաջին տուրի արտագնա խաղում, որտեղ «Բարսելոնան» հաղթել էր 3-0 հաշվով, գրում է Sport.es-ը։
«Չեմ կարծում, թե նա որևէ մեկին սադրում էր։ Իմ աչքին նա կախարդական գլխարկ էր կրում, քանի որ Լամինը իսկական կախարդանք է գործում»,– նշել է դե լա Ֆուենտեն։
Իսպանիայի հավաքականի 18-ամյա վինգերը գոլից հետո ձեռքերով գլխին թագ էր պատկերել։
Հիշեցնենք՝ գոլից ընդամենը երկու րոպե առաջ Եվրոպայի չեմպիոնը խաղադաշտում վիճել էր մրցակցի պաշտպաններից մեկի հետ։