«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն անդրադարձել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին։
«Հանդերձարանում մեր երիտասարդ խաղացողները իրենց երեխաների պես են պահում։ Նրանք այնքան աղմկոտ են, որ գլուխս սկսում է ցավել», – ասել է 26-ամյա Կունդեն՝ ըստ La Vanguardia-ի։
Ֆուտբոլիստը վերջերս երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2030 թվականի ամառը։