Ժորժ Միկաուտաձեն կարող է տեղափոխվել Լա Լիգա

Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կարող է լքել «Լիոնը» տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ, հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարում «Վիլյառեալի» հետ։ «Լիոնը» պետք է ստանա 40 միլիոն եվրո՝ ֆինանսական աուդիտը հաջողությամբ անցնելու համար։

2024/25 մրցաշրջանում Միկաուտաձեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։