Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն պատրաստվում է տեղափոխվել իսպանական «Վիլյառեալ»՝ ֆրանսիական «Լիոնից», տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
24-ամյա հարձակվողը օգոստոսի 30-ին կմեկնի Իսպանիա, իսկ հաջորդ օրը կանցնի բուժզննում և կստորագրի պայմանագիր։ Լա լիգայի ակումբը նրա տրանսֆերի համար վճարելու է 30 միլիոն եվրո։