«Ալավեսը» հայտարարել է կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ երկամյա պայմանագիր կնքելու մասին։
Ավելի վաղ 31-ամյա իսպանացին խզել էր պայմանագիրը «Վիլյառեալի» հետ։
2024/25 մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Սելտայի», «Էսպանյոլի», «Բարսելոնայի», «Արսենալի» և «Սևիլիայի» կազմում։