Խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտոնական կայքի համաձայն` Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ոտնաթաթի վնասվածք ունի։ Նրա մասնակցությունը առաջիկա խաղերին դեռևս հարցական է։
Նշենք, որ սա միակ կորուստը չէ Հայաստանի ընտրանու համար։ «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վնասվածքի պատճառով չի միացել Հայաստանի հավաքականի ճամբարին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 9-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։