Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ժամանել է Միլան՝ «Չելսիից» «Միլան» տեղափոխվելու համար։
27-ամյա ֆրանսիացին դուրս է եկել շենքից և անմիջապես նստել իրեն սպասող մեքենան։ Ֆուտբոլիստը հրաժարվել է խոսել լրագրողների հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» Նկունկուի համար կվճարի 35 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։
2024/25 մրցաշրջանում Նկունկուն բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում խփել է 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։