«Միլանը» բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ հարձակվող Արտյոմ Դովբիկի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանցիները արդեն հանդիպում են ունեցել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ «Ռոման» բաց է Դովբիկի համար առաջարկներ ընդունելու համար, քանի որ ուկրաինացին չի մտնում գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի երկարաժամկետ ծրագրերի մեջ։
Անցած մրցաշրջանում Դովբիկը Ա Սերիայում անցկացրել է 32 հանդիպում, որտեղ խփել է 12 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։