Ուգո Էկիտիիկեն պատմական ցուցանիշ է գրանցել

«Լիվերպուլի» նորեկ Յուգո Էկիտիիկեն պատմական մեկնարկ է ունեցել «մերսիսայդյան» ակումբում։ Ֆրանսիացի հարձակվողը, որը մինչ այդ հանդես էր գալիս Ֆրանսիայի «Ռեյմսում» և այնուհետև ՊՍԺ-ում, դարձել է թիմի առաջին ֆուտբոլիստը վերջին ավելի քան տասը տարում, որը կարողացել է իր առաջին երեք խաղերում էլ աչքի ընկնել գոլով։

Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցել էր Դանիել Սթարիջը՝ դեռևս 2013 թվականին։