«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը սաուդյան ակումբների հետաքրքրության կենտրոնում է, հայտնում է Arménie Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հատկապես հետաքրքրված է նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ալ-Իթիհադը», սակայն «Կրասնոդարին» առաջարկի մանրամասները չեն հաղորդվում։
Սպերցյանը «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է, իսկ նրա գործող պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Օգոստոսին լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «Կրասնոդարը» մերժել էր Սպերցյանին «Սաութհեմփթոն» տեղափոխելու առաջարկը։