Սանդրո Պերկովիչը՝ «Օլիմպիայի» դեմ խաղից ունեցած սպասելիքների մասին

Վաղը՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Նոան» կընդունի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։

Հանդիպման նախօրեին անցկացված մամուլի ասուլիսում «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ընդգծել է, որ թիմի մոտեցումը չի տարբերվի առաջին խաղից։

«Մեր նպատակն է հաղթել։ Խաղը սկսվելու է 0-0 հաշվով, և մենք կանենք ամեն ինչ՝ երկրպագուներին ուրախություն պարգևելու համար։ Թիմը խաղադաշտում կներդնի առավելագույնը», – նշել է Պերկովիչը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» հաղթել է 4:1 հաշվով։