«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է հետաքրքրություն առաջացնել Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչների շրջանում:
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, հարձակվողը երկու շռայլ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից: Երկու դեպքում էլ ֆուտբոլիստի աշխատավարձը կրկնապատկվել է։
Ռոբերտ Լևանդովսկին հավանաբար չի հեռանա «Բարսելոնայից» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին, բայց այն կարող է ավտոմատ կերպով երկարաձգվել ևս մեկ տարով: