Ռաուլ Ալբիոլը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

Իսպանացի պաշտպան Ռաուլ Ալբիոլը կարիերան կարող է շարունակել իտալական «Պիզայում», հայտնում է Football Italia-ն։

«Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կարող է տեղափոխվել Ա Սերիայի նորեկ, որը 2024/25 մրցաշրջանում նվաճել է առաջնության ուղեգիր։

Ալբիոլը արդեն ունի փորձ Իտալիայի առաջնությունում, քանի որ նախկինում հանդես է եկել «Նապոլիում»։