«Չելսիի» առաջատարներից մեկը համաձայնվել է տեղափոխվել «Բավարիա»

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլատենբերգը՝ սենեգալցին համաձայնել է տեղափոխությանը։

Ակումբները շարունակում են բանակցել միմյանց միջև վարձակալության շուրջ, բայց նրանք մոտ են համաձայնության գալուն։ Գերմանական թիմը կվճարի Նիկոլասի աշխատավարձը։

Նախորդ մրցաշրջանում Ջեքսոնը Պրեմիեր Լիգայում խաղացել է 30 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։