«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջիի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը։
Անցյալ շաբաթ անգլիական թիմը մերժել էր «Գալաթասարայի» 15 միլիոն եվրոյի առաջարկը։
Իտալական ակումբը նախ մտադիր է բանակցել ֆուտբոլիստի հետ, այնուհետև՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Նշվում է, որ «Գալաթասարայը» չի կարողացել համաձայնության գալ Ականջիի անձնական պայմանագրի վերաբերյալ։