«Մանչեսթեր Յունայթեդը», որը Անգլիայի լիգայի գավաթի երկրորդ փուլի խաղում պարտվեց «Գրիմսբի Թաունին» (2-2, 11մ՝ 11-12) և դուրս մնաց մրցաշարից, սահմանեց ակումբային հակառեկորդ։
Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
Այսպիսով, «Կարմիր սատանաները» Լիգայի գավաթում ակումբի պատմության մեջ առաջին անգամ պարտվել են երկրի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբին։
Հիշոցնենք, որ Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկում Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ մանկունիանցիները զբաղեցնում են 16-րդ տեղը՝ երկու խաղից հետո վաստակելով ընդամենը մեկ միավոր: