«Լիվերպուլը» գտել է ֆուտբոլիստի, որը կարող է փոխարինել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահին հաջորդ ամռանը հարձակման գծում:
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Bayern Space-ին, մերսիսայդցիները կարծում են, որ «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեն կլինի Սալահի իդեալական փոխարինողը:
Նշվում է, որ Օլիսեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Պրեմիեր Լիգայի երկու այլ թոփ ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։
Ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2024 թվականի ամռանից՝ «Քրիսթալ Փելասից» տեղափոխվելուց հետո։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո։