Լիոնել Մեսսին կիսվել է Լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալուց հետո իր հույզերով

«Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսսին կիսվել է Լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալուց հետո իր հույզերով։

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արգենտինացու դուբլը օգնեց իր թիմին հաղթել «Օռլանդոյին» (3-1) մրցաշարի կիսաեզրափակչում։ Մեսսին խաղաց ամբողջ խաղը, նախորդ երկուսը բաց թողնելուց հետո՝ վնասվածքի պատճառով։

«Ես ուզում էի խաղի մեջ լինել։ Ես պատրաստվեցի այս խաղին, քանի որ գիտեի, թե որքան կարևոր էր այն։ Շատ դժվար մրցակից, որը մեզ հաղթեց վերջին մի քանի խաղերում», – Մեսսիի խոսքերն է մեջբերում TyС Sports-ը։