Ժորժ Միկաուտաձեն մերժել է անգլիական ակումբի առաջարկը

«Լիոնի» և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն մերժել է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելու հնարավորությունը, տեղեկացնում է Goal.com-ը։

Հաղորդվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը ստացել է «Բրենտֆորդի» առաջարկը, սակայն հրաժարվել է այն ընդունել՝ իր կարիերան շարունակելու համար նախընտրելով մնալ Ֆրանսիայում։

Նշենք, որ լոնդոնյան ակումբը այս ամառ կորցրել է հարձակվող Բրայան Մբյումոյին, իսկ Յոան Վիսան մոտ է «Նյուքասլի» հետ պայմանավորվածության հասնելուն։

Չնայած դրան՝ Միկաուտաձեն իր ապագան կապում է «Լիոնի» հետ և չի պատրաստվում տեղափոխվել Պրեմիեր լիգա։