Էդուարդ Սպերցյան. «Կփորձեմ շարունակել նույն կերպ»

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է մրցաշրջանի սկզբում իր ցուցաբերած բարձր արդյունավետությունը, հաղորդում է Sport24-ը։

Ֆուտբոլիստը նշել է, որ հիմնականում կենտրոնացած է թիմին օգնելու վրա. «Ես աշխատում եմ ու հավատում: Մրցաշրջանի սկզբում դա հաջողվում է ինձ, և կփորձեմ շարունակել նույն կերպ», – ասել է Սպերցյանը։

Նա շեշտել է, որ իր արդյունավետությունը որևէ կապ չունի եվրոպական ակումբներից եկող հետաքրքրության հետ. «Մենք աշխատում ենք, որպեսզի այդ ամենը ցույց տանք դաշտում: Եթե արդյունավետ եմ, ուրեմն ամեն ինչ ճիշտ եմ անում», – հավելել է կիսապաշտպանը։