«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը դեռևս հետաքրքրում է Լոնդոնի «Չելսիին»։ Diario SPORT-ի տվյալներով՝ «Չելսին» իսպանացու տրանսֆերի համար իր առաջարկը 58 միլիոն եվրոյից բարձրացրել է մինչև 65 միլիոն եվրո։
Ընդգծվում է, որ սա ֆիքսված մաս է՝ բացառությամբ բոնուսների։ Աղբյուրը պնդում է, որ «Ազնվականները» շատ են ցանկանում ձեռք բերել 22-ամյա Լոպեսին, բայց ֆուտբոլիստը ինքը չի մտադիրվում լքել «Բարսելոնան»։
Այս մրցաշրջանում Լոպեսը խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության մեկ խաղում, բայց գոլ չի խփել։ Կիսապաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բլաուգրանա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։