«Բետիսը» չի դիտարկում այս ամռանը «Ռեալ Մադրիդից» Դանի Սեբալյոսի ձեռքբերումը որպես կոնկրետ տարբերակ, չնայած վերջին շրջանի լուրերին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը և ֆուտբոլիստը լավ հարաբերություններ ունեն, սակայն տրանսֆերը համարվում է անհնար ֆինանսական տեսանկյունից, քանի որ «Բետիսի» բոլոր ջանքերը կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդից» Անտոնիին ձեռք բերելու վրա։
Դանի Սեբալյոսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։