Արտյոմ Դովբիկը չի վերադառնա Լա Լիգա

«Ռոմայի» հարձակվող Արտյոմ Դովբիկի «Վիլյառեալ» տեղափոխության վերաբերյալ բանակցությունները ձախողվել են, հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վիլյառեալը» ուկրաինացու վարձակալության համար առաջարկել է 5 միլիոն եվրո, սակայն հռոմեացիները պնդել են ամբողջական տրանսֆերի վրա։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դովբիկը մասնակցել է 45 խաղի, որտեղ խփել է 17 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։