«Վիլյառեալը» կգնի «Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Արնաու Տենասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերն արդեն ստորագրել են բոլոր փաստաթղթերը։ Տրանսֆերի գումարը կկազմի 2.5 միլիոն եվրո։
24-ամյա իսպանացին նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում խաղացել է երկու խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել երեք գոլ։ Տենասը կդառնա «Վիլյառեալի» հիմնական թիմի երրորդ դարպասապահը։