ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչական շտաբը։
Ըստ հրապարակման` Եղիշե Մելիքյանի շտաբում ընդգրկվել են հետևյալ մասնագետները։
Աղվան Այվազյանը և Ռոման Մոնարյով (գլխավոր մարզչի օգնականներ)
Ստեփան Դեմիրճյանը (դարպասապահների մարզիչ)
Խավիեր Մինյանոն (ֆիզպատրաստության մարզիչ)
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։