Անտոնին հետաքրքիր կերպով ճնշում է գործադրում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին վերջին օրերին մնացել է Մանչեսթերի օդանավակայանի հարևանությամբ գտնվող հյուրանոցներից մեկում, հայտնում է The Sun-ը։

Բրազիլացին այդ քայլով փորձում է արագացնել իր տեղափոխությունը «Բետիս», որտեղ նա անցյալ մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձակալությամբ էր խաղացել։

Ամռանը Ռուբեն Ամորիմը Անտոնիին արդեն տեղեկացրել էր, որ իր ծրագրերում նա տեղ չունի։