Ալեխանդրո Գարնաչոն նոր ակումբ կունենա

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում հայտնել է հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի հետ գործարքի ավարտի մասին։ Արգենտինացի վինգերը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվում է «Չելսի»։

Ըստ աղբյուրի՝ գործարքն արդեն ավարտված է։ Լոնդոնյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի մոտ 40 միլիոն ֆունտ (մոտավորապես 46.26 միլիոն եվրո)։

Ալեխանդրո Գարնաչոն «Չելսիի» հետ կկնքի յոթ մրցաշրջանի աշխատանքային պայմանագիր՝ մինչև 2032 թվականի կեսերը։ Մնում է սպասել պաշտոնական հայտարարությանը։ «Չելսին» իր հաջորդ խաղը կանցկացնի շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, «Ֆուլհեմի» դեմ։